Jump to content

Ջո Մանգանելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջո Մանգանելո
Ծնվել էդեկտեմբերի 28, 1976 (47 տարեկան)
ԾննդավայրՊիտսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
ԿրթությունMt. Lebanon School District?, Փիթսբուրգի համալսարան, Քարնեգի Մելոն համալսարան (2000) և Լիբանանի լեռան միջնակարգ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ և  Իտալիա
Կրոնքրիստոնեություն
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1999-ից սկսած
Ամուսին(ներ)Սոֆյա Վերգարա[1]
evolution359.com

Ջո Մանգանելո (անգլ.՝ Joe Manganiello, դեկտեմբերի 28, 1976(1976-12-28) կամ 1976[2], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջո Մանգանելոն ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 28-ին Պիտսբուրգում, Փենսիլվանիա։ Նա մեծացել է քաղաքի հարավում գտնվող Մաունթ Լիբանան արվարձանում։ Նա իր ծնողներ՝ Սյուզանի և Չարլզ Ջոնի երկու երեխաներից ամենամեծն է։ Մանգալենոյի հայրը իտալացի է, իսկ մայրը խորվաթական, ավստրիական և հայկական արմատներ ունի։

Մանգանելոն իր նախնական կրթությունը ստացել է Սանկ Բերնարդի դպրոցում, որից հետո նա հաճախել է Մաունթ Լիբանանի ավագ դպրոց և 1995 թվականին նա այն ավարտում է գերազանցությամբ։

Մանգանելոն իր դերասանական կարիերան սկսել է 1999 թվականին, երբ գրելով սցենար «Խիզախությունից դուրս 2։ Վրեժից դուրս» ֆիլմի համար, հենց այդ ֆիլմում էլ առաջին անգամ նկարահանվում է որպես հեռուստատեսային դերասան։ Նա իր ամենամեծ դերը ստացել է 2010 թվականին «Իսկական արյուն» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Էլսիդ Հերվոին, սակայն մինչև այդ հեռուստասերիալը նա արդեն նկարահանվել էր մի շարք ֆիլմերում և հեռուստասերիալներում։

2010 թվականին նա հայտնվեց «People» ամսագրի կազմած ամենասեքսուալ տղամարդկանց 7-րդ հորիզոնականում, իսկ 2011-ին «Men's Health» ամսագիրը նրան տվեց 2011-ի թիվ 1 լավագույն մարմին ունեցող կոչումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Մանգանելո» հոդվածին։